697 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-18 10:17

Որ լրագրողները կկարողանան մուտք գործել ԱԺ. կարգը փոխվելու է. «Ժողովուրդ»

Որ լրագրողները կկարողանան մուտք գործել ԱԺ. կարգը փոխվելու է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ խորհրդարանում լրագրողների հավատարմագրման կարգը փոխվելու է:

Ըստ մեր տեղեկությունների՝ փոփոխությունները հեղինակել են երկու պատգամավորներ՝ նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանը և նախկին դերասան Հրաչյա Հակոբյանը։

Այդ փոփոխությունները վերջիններս ներկայացրել են ԱԺ նախագահին:

Նրանք այս օրերին հանդիպումներ են ունենում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ու քննարկում, թե որ լրագրողները կկարողանան մուտք գործել խորհրդարան, ում պետք է զրկել հավատարմագրումից, կամ ինչպիսի հավատարմագրման կարգ պետք է լինի ընդհանրապես»,գրում է թերթը: