կարևոր
463 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-18 09:57

Այսօր օգոստոսի 18-ն է. 1868 թ. այս օրը ֆրանսիացի աստղագետ Պիեռ Ժանսենը հայտնագործեց Հելիում քիմիական տարրը

Այսօր օգոստոսի 18-ն է. 1868 թ. այս օրը ֆրանսիացի աստղագետ Պիեռ Ժանսենը հայտնագործեց Հելիում քիմիական տարրը

Օգոստոսի 18-ը տարվա 230-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 135 օր։

1750 թ. -ծնվել է Անտոնիո Սալիերին, իտալացի երգահան, դիրիժոր և մանկավարժ (մահ. 1825 թ.)։

1828 թ. -ծնվել է Մկրտիչ Պեշիկթաշլյանը, հայ բանաստեղծ (մահ. 1868 թ.)։

1868 թ. - ֆրանսիացի աստղագետ Պիեռ Ժանսենը հայտնագործեց Հելիում քիմիական տարրը։

1877 թ. - Ասաֆ Հոլլը հայտնաբերեց Մարսի արբանյակ Ֆոբոսը։

1917 թ. - Հունաստանի Սալոնիկ քաղաքում տեղի ունեցավ մեծ հրդեհ, ինչի հետևանքով այրվեց մոտ 120 հեկտար տարածք, հրդեհից վնասվածքներ ստացան մոտ 72.000 մարդ։

1922 թ. - ծնվել է Աշոտ Սուքիասյանը, հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (մահ. 2007 թ.)։

1991 թ. - ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովի նկատմամաբ հայտարարվեց տնային կալանք։

1994 թ. -մահացել է Վազգեն Ա-ն, Ամենայն Հայոց 130-րդ Կաթողիկոս (ծն. 1908 թ.)։

2006 թ. - Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթիդ միջազգային ընկերությունը 40 միլիոն ԱՄՆ դոլարով գնեց Նաիրիտ գործարանի բաժնետոմսերի 90%-ը։