կարևոր
505 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-08-17 22:43

Բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ապաոհվել է 9 մեդալ

Բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ապաոհվել է 9 մեդալ

Բոսնիա և Հերցեգովինայում ընթացող բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ապաոհվել է ևս 3 մեդալ՝ ընդհանուր մեդալների թիվը հասցնելով 9-ի:

Քառորդ եզրափակիչում հաղթանակներ են տարել ու կիսաեզրափակիչ դուրս եկել 42 կգ քաշային Վահագն Գալստյանը, 50 կգ քաշային Սպարտակ Նահապետյանը և 80 կգ քաշային Կարեն Պետրոսյանը՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալներ։

Ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել Վանաձորի մարզադպրոցի սան Վազգեն Քարհանյանը (48 կգ), «Սևան» մարզական կազմակերպությունը ներկայացնող Անդրանիկ Մարտիրոսյանը (57 կգ) և Շիրակի մարզը ներկայացնող Լյովա Կիրակոսյանը (70 կգ)։

Հայաստանի ներկայացուցիչներից կիսաեզրափակիչում են նաև 75 կգ քաշային Դավիթ Նիկողոսյանը, 38 կգ քաշային Վիկտորյա Զաքարյանը և 42 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը։

Բոլոր հայ բռնցքամարտիկները դուրս են եկել 1/4 եզրափակիչ, ինչը բացառիկ արդյունք է հայկական բռնցքամարտի պատության մեջ։