կարևոր
1822 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-17 20:20

Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների դիերի որոնումներն այսօր իրականացվել են Ջրականի տարածքում

Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների դիերի որոնումներն այսօր իրականացվել են Ջրականի տարածքում

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների դիերի որոնումներն այսօր իրականացվել են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ը։

Հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 դի։ Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1636 դի։