կարևոր
622 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-17 19:41

Թշնամու կրակոցից հայ զինծառայողի վիրավորում ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Թշնամու կրակոցից հայ զինծառայողի վիրավորում ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

2021թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում թշնում կողմից արձակված կրակոցի հետևանքով աջ սրունքի վերին երրորդականի հետին մակերեսի շրջանում մարմնական վնասվածք է ստացել նույն զորամասի հետախուզական վաշտի գնդացրորդ, պարտադիր ժամկետային զինծառայող: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔԿ-ն։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 7-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն: