կարևոր
544 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-17 18:26

Դահլիճում հնչեցին ոլորտին վերաբերող բազմաթիվ հարցեր, բայց այդպես էլ մասնագիտական որևէ պատասխան չեղավ․ Արթուր Ղազինյան

Այսօր զեկուցող Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանի ամբարտավան ելույթից ես հասկացա, թե ինչու ենք այս վիճակում: Այս մասին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

Նրա խոսքով՝ դահլիճում հնչեցին ոլորտին վերաբերող բազմաթիվ հարցեր, բայց այդպես էլ մասնագիտական որևէ պատասխան չեղավ, ինչը հասկանալի է դարձնում, թե ինչու են գյուղացիները անընդհատ ճանապարհներ փակում:

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 17-ին Կառավարության առաջարկով Խորհրդարանն արտահերթ նիստ էր գումարել։ Օրակարգում «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումն էր։