09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Նվեր Մարտիրոսյանը նշանակվել է ԶՈՒ գլխավոր օպերատիվ շտաբի գլխավոր վարչության պետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի հրամանագրից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Նվեր Մարտիրոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ»:
Նշենք, որ Նվեր Մարտիրոսյանը մասնակցել է 44-օրյա պատերազմին և վիրավորվել Ջալալ Հարությունյանի հետ միասին: