20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
2021 թվականի օգոստոսի 17-ին տրվեց ՀՕՄ-ի Հայաստանի միավորի գործունեության 30-ամյակին նվիրված «Ժպտա» մանկապատանեկան ճամբարի մեկնարկը։
«ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային Վարչությունը ՀՄԸՄ/ՀԱՍԿ-ի հետ համատեղ նախաձեռնել է ճամբարային ծրագիր, որի մասնակիցներն են 44-օրյա արցախյան պատերազմի մասնակիցների (զոհված և վիրավոր) զավակները։ 8-14 տարեկան երեսունչորս տղա և աղջիկ օգոստոսի 17-21-ը Բյուրականի բանակավայրում կանցկացնեն իրենց հանգիստը։
ՀՕՄ-ի և ՀՄԸՄ/ՀԱՍԿ-ի ներկայացուցիչները հոգացել են, որ մեր հայրենիքի նվիրյալների որդիները և դուստրերը իրենց ամառային արձակուրդների 5 օրերը անցկացնեն բարի, հետաքրքիր, ուսուցողական և հոգատար միջավայրում։
Մաղթում ենք բոլոր մեր մասնակիցներին լիարժեք հանգիստ»։