կարևոր
2254 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-17 17:12

Թշնամի երկրի ղեկավարին հիշեցնեմ, որ ՀՀ-ն Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է. Հայկ Մամիջանյան

Թշնամի երկրի ղեկավարին հիշեցնեմ, որ ՀՀ-ն Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է. Հայկ Մամիջանյան

Պատկերացրեք թշնամու տեղը մեզ: Պատկերացրեք, որ «կապիտուլյանտ» բառն է հնչել և արձագանքեք: Այս մասին Աժ այսօրվա նիստում ունեցած ելույթում ՔՊ պատգամավորներին դիմեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ շեշտելով, որ CNN Turk-ին տված հարցազրույցում Ալիևի հնչեցրած հայտարարություններին իշխանությունը չի արձագանքում, այն դեպքում, երբ անմիջապես պատասխանում է Աժ-ում հնչող «կապիտուլյանտ» որակավորմանը:

Մամիջանյանը հայտնեց, որ Ալիևը փորձել է ազատության համար մղված պատերազմ անվանել իրենց ռազմական գործողությունները, ինչով ընդունել է, որ պատերազմական գործողությունները սկսել է Ադրբեջանը:

Պատգամավորը հայտարարեց, որ ցանկանում է թշնամի երկրի ղեկավարին հիշեցնել, որ ՀՀ-ն հանդիսանում է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը:

«Ադրբեջանը իրավունք չունի երբևէ իր քիթը խոթել Հայաստանի և իր ստրատեգիկ գործընկերոջ հարաբերությունների միջև, և ուզում եմ վերահաստատել, որ մեր երկկողմ հարաբերությունները կարևորագույն գործոն են տարածաշրջանային անվտանգության համար»,-ասաց Մամիջանյանը՝ անդրադառնալով Ալիևի հայտնած վրդովմունքին, թե ինչո՞ւ պետք է ՌԴ-ն աջակցի Հայաստանին սպառազինության հարցում ։

Պատգամավորը հիշեցրեց, որ Ադրբեջանն է տարածաշրջանում սկսել է սպառազինության մրցավազքը:

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի խոսքով, ցանկացած բանակցությունների նախապայմանները պետք է հանդիսանան հայ ռազմագերիների վերադարձը և Արցախի կարգավիճակի վերաբերյալ վերջնական պատասխանը:

«Ավարտելով թշնամուն ուղղված նախադասությունս՝ ևս մեկ անգամ  պետք է հիշեցնեմ, որ Արցախն երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,-հայտարարեց պատգամավորը:

«Պատիվ ունեմ» խմբակցությամբ քարտուղար Հայկ Մամիջանյանը խոսեց Հայաստանի ջրային պաշարների հետ կապված խնդիրների մասին:

Նա նաև նշեց, որ ՀՀԿ-ի կառավարման օրոք Սևանա լճի ջրի մակարդակը հնարավոր է եղել բարձրացնել, իսկ 2021թ-ի տվյալներով՝ 2սմ-ով ջրի մակարդակը պակասել է:

Պատգամավորը նաև ընդգծեց, որ գետերի հունը մաքրելու և սելավաջրերի հետ կապված խնդիրները լուծելուն ուղղված ծրագրեր մշակվեն: Ելույթի վերջում, դիմելով իշխանական պատգամավորներին, Մամիջանյանն ասաց:

«Մի խնդրանք ունեմ ձեր backoffice կոչվածից, երբ մեսինջերով ելույթներ եք ուղարկում, ուղարկեք այն մարդկանց, որոնք մի քիչ ավելի պատրաստված դրանք կկարդան»: