կարևոր
2785 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-17 17:04

Թշնամին կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. զինծառայող է վիրավորվել. ՊՆ

Թշնամին կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. զինծառայող է վիրավորվել. ՊՆ

Օգոստոսի 17-ին՝ ժամը 14։45-ից սկսած, Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի, մասնավորապես` Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային կրակոցից վիրավորվել է ՀՀ զինված ուժերի մեկ զինծառայող:

Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ժամը 16:30-ի դրությամբ կրակոցները շարունակվում էին:

Հայկական կողմի իրականացրած հակազդող գործողությունների արդյունքում թշնամին ունի մեկ զոհ և մեկ վիրավոր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցներին տարհանում են, քանի որ հնչում են կրակոցներ:

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ահագազանգել էր, որ ադրբեջանական զինված ուժերը կրակում են Սոթքի լեռնանցքի ուղղությամբ: 

Նշենք, որ օգոստոսի 16-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով թշնամու կրակոցից մահացել է ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը: