կարևոր
5083 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-17 16:07

Ու այս ընթացքում շարունակվում է Սյունիքի գլխատումը. դավաճանի խարանը այլեւս դաջված է հողատուի ճակատին եւ չի մաքրվելու. Գեղամ Մանուկյան

Ու այս ընթացքում շարունակվում է Սյունիքի գլխատումը. դավաճանի խարանը այլեւս դաջված է հողատուի ճակատին եւ չի մաքրվելու. Գեղամ Մանուկյան

Սահմաններին վիճակը լարված է մնում։ Երեկ ունեցանք զոհեր։ Սյունիքը շարունակում է մնալ թեժ կետ։ Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Ալիեւը աչքներս է մտցնում հայրենազրկողին հարյուր հազարավոր տրված քվեների փաստը, առանց մեկ կրակոցի ադրբեջանցիներին տված Քարվաճառից հոխորտում Քոչարյանի, Սարգսյանի, Սեյրան Օհանյանի դեմ, քանի որ նրանցից էր վախենում ու ոչ թե՝ հողատուից։ Ու այս ընթացքում շարունակվում է Սյունիքի գլխատումը։

Այս դիմակավորված կամակատարները բերման են ենթարկում Գորիսի փոխքաղաքապետերին։ Ավելի մեծ ստորությու՞ն, երբ համայնքին, Սյունիքին նվիված Իրինա Յոլյանին են ձերբակալում, կա՞։ Նրանք այս ամենը պատվով կտանեն։ Բայց դավաճանի խարանը այլեւս դաջված է հողատուի ճակատին եւ այն չի մաքրվելու»,-գրել է Մանուկյանը։