Այստեղ էլի գործ ունենք մանիպուլյացիայի և ստի հետ: Այս մասին «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
«Ձեր բանաձևն այն է, որ բերում հասցնում եք ընտրությունը վատի և վատագույնի միջև, հետո ասում եք, որ ջուր չտանք, գյուղացին չի կարող գոյատևի, բավական է մեղավորներ փնտրեք, մի հատ էլ ասեք՝ տեսեք ընդդիմադիրները չեն ուզում, որ գյուղացին ջուր ունենա»,-ասաց նա: