կարևոր
1597 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-17 14:22

Նախագծի մասին կարծիք ինչպե՞ս ենք հայտնելու, եթե հանձնաժողովը ձևավորված չէ. Արմեն Գևորգյան

Ուզում եմ իմանալ 8-րդ գումարման ԱԺ որ կառույցների հետ է քննարկվել այս նախագիծը: Այս մասին Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը:

Կարեն Սարգսյանը տեղեկացրեց, որ քննարկել են Վահե Ղալումյանի հետ, որն էլ ասել է, որ հետո հանձնաժողովը կազմվելուց հետո կքննարկվի:

Հիշեցնենք, որ Ազգային ժոովն արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում մեկ հարց է՝ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։