կարևոր
628 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-17 14:12

Պաշտոնական հաղորդում չկա Աֆղանստանում հայ խաղաղապահների մասին. Գեղամ Մանուկյան

Երկու օր է աշխարհի ուշադրության կենտրոնում Աֆղանստանն է, Հայաստանից որևէ արձագանք չկա, հասկանլի է, արդեն 80 օր է ԱԳ նախարար չունենք: Այս մասին ԱԺ արտահերթ նիստին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նա դիմեց ԱԺ ղեկավարությանը, որպեսզի պաշտոնական հաղորդագրություն լինի Աֆղանստանում տեղակայված հայ խաղաղապահ զորախմբի վիճակի մասին:

Մանուկյանի Աֆղանստանում հայ խաղաղապահների վիճակի հարցին Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց, թե մարտին բոլորը վերադարձել են ու այդ մասին պաշտոնապես հայտարարվել է։

Ավելի ուշ Մանուկյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ պաշտոնապես ոչինչ չի հայտարարվել։

«ՊՆ պաշտոնական կայքում մինչեւ հիմա նշված է, որ մեր զորախումբն Աֆղանստանում է։ Ահա հղումը https://www.mil.am/hy/pages/37։ Իսկ մարտի 5-ին զորախմբի վերադարձի մասին լուրում ոչինչ չկա, ողջ զորախմբի դուրսբերման մասին, սա էլ մյուս հղումը՝ https://mil.am/hy/news/8413։ Միշտ խոսենք փաստերով։ Փառք մի զինվորականներին»,-գրել է Մանուկյանը։