18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
«Հարգելի ֆերմերներ, տնային գյուղացիական տնտեսություններ, ես պատկերացնում եմ, թե այս քննարկումն ինչ սոուսի տակ է ներկայացնելու, թե կառավարությունը փորձում է ձեր դարդին դարման անի, ձեր այգիներն ու դաշտերը չորանում են, բայց այս վատ ընդդիմությունը փորձում է դա տապալել»,- Ազգային ժողովում արտահերթ նիստին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Պարոն Սարգսյան, ձեր ներկայացրած հիմնավորման մեջ անընդհատ շոգ և սակավաջուր պնդումներն է արվում, ավելի վստահելի լինելու համար ես կցանկանայի իմանալ՝ վերջին տասը տարվա միջին ջերմաստիճանը և այս տարվանը, որքա՞ն է տարբերությունը եղել, վերջին 10 տարվա տեղումները և այս տարվա, արդյոք մենք ունեցե՞լ ենք երաշտ, կամ արդյոք մեզ մոտ եղե՞լ է այնքան անապատային վիճակ, որ առաջացել է այդ պահանջը: Ավելի հիմնավոր լինելու համար այդ թվերը պետք է ներկայացվեին, որպեսզի պատգամավորները կարողանան համեմատել ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարության հետ, ըստ որի ջրամբարները լիքն են և գյուղատնտեսության համար 2021 թվականին խնդիր չի լինի:
«Հասկանանք, թե ջուր չի՞ եղել, թե՞ ջուրն ուղղակի սխալ է կառավարվել, ինչո՞ւ ոռոգման սեզոնը 10 օր շուտ է սկսվել և չմոռանանք, որ այն համընկել է արտահերթ ընտրությունների քարոզչական ժամանակահատվածի հետ»,- հարցրեց Արթուր Խաչատրյանը:
Խաչատրյանի խոսքով, կշռադատված որոշում կայացնելու համար պատգամավորներին տեղեկություներ չի տրամադրվել, այլ ուղղակի ասվում է, որ օգոստոսի 1-ի դրությամբ կա ջրի պակասուրդ, բայց չի համեմատվում ոռոգման սեզոնի մեկնարկի հետ:
«Կա հիմնավոր կասկած, որ ջրային ռեսուրսներն ուղղակի ճիշտ չեն կառավարվել»,-հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավորը: