Սևանի հարցը իհարկե կարևոր է, բայց երեկվանից հետո սահմանային իրավիճակի հարցը առավել առանցքային է: Այս մասին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Անդրադառնալով քննարկվող հարցին՝ պատգամավորը նշեց, որ Ջրային կոմիտեն այն ոլորտն է, որտեղ նշանակումը պետք է լինի ոչ թե քաղաքական նպատակներով, այլ մասնագիտական ունակությունները հաշվի առնելով, մինչդեռ Կարեն Սարգսյանի կենսագրությունը հակառակի մասին է հուշում:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր՝ օգոստոսի 17-ին արտահերթ նիստ է հրավիրել։ Նիստը գումարվել է Կառավարության առաջարկով. Օրակարգում մեկ հարց է. «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի ընդունումը: Կառավարություն առաջարկում է ավելացնել Սևանա լճից ջրի բացթողման ծավալները:
Նախագծի հիմնական զեկուցողը ՀՀ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանն է։