կարևոր
2101 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-17 13:37

Հունիսի 21-ի դրությամբ մենք ունեցել ենք 31 միլիոն խմ-ից ավելի բացթողնում Սևանից. Սա ի՞նչ է․ հանրային, պետական միջոցների ուղղակի փոշիացում. Արծվիկ Մինասյան

Ինչո՞ւ է այս վիճակը մեկնաբանվում տեղումների բացակայությամբ այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանն այս տարի աշխարհացունց հայտարարություններ էր անում  «աննախադեպության» մասին, ավելին, ջրամբարների լցվածության ցուցանիշներ կային: Այս մասին խորհրդարանում հարց բարձրացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ տարօրինակ համարելով, որ նման հնարավորությունների պարագայում Հայաստանում ոռոգման ջրի մեծ պակաս է զգացվում։

«Պատճառը մեկն է՝ քաղաքական ընտրություններ։ Հանեք, ցուցանիշները նայեք։ Հունիսի 21-ի դրությամբ մենք ունեցել ենք 31 միլիոն խմ-ից ավելի բացթողնում Սևանից, քան նախորդ տարի է եղել։ Սա ի՞նչ է․ հանրային, պետական միջոցների ուղղակի փոշիացում կամ տրամադրում հատուկ նպատակով՝ ընտրական գործընթաց», - ասաց նա։