կարևոր
529 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-17 13:32

Արմեն Գևորգյանը ներկա է դատական նիստին

Արմեն Գևորգյանը ներկա է դատական նիստին

Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, օգոստոսի 17-ին շարունակում է քնննել Սիլվա Համբարձումյանի՝ ենթադրյալ կաշառք տալու գործը։

Անցյալ շաբաթ դատական նիստը հետաձգվեց: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց հետաձգել նիստը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր պաշտպանյալն մասնակցում է խորհրդարանի աշխատանքներին: 

Դատարանը անհարգելի էր համարել Արմեն Գևորգյանի բացակայությունը և բավարարել դատախազի միջնորդությունը՝ պատգամավորին բերման ենթարկել

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ընդգծեց, որ դատարանի որոշումն ապօրինի է, չի բխում օրենքից, և այս ամենի մեջ տեսնում է մի ուղղվածություն, որ ուղղակի պետք էր նման որոշում կայացնել՝ հանրությանը ցույց տալու համար, որ կարող է լինել իրավիճակ, որ կարող են գնալ ԱԺ և Արմեն Գևորգյանին ներկայացնեն դատական նիստին։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանն էլ, ԱԺ ճեպազրույցում արձագանքելով Աննա Դանիբեկյանի որոշմանը, ասաց.

Գևորգյանը նշեց, որ դատարանը պատշաճ տեղեկացված է եղել ԱԺ նիստերին իր մասնակցության մասին և նախորդ շաբաթ իր բացակայությունը հարգելի է ճանաչել։ Արդեն այսօր, չնայած այն հանգամանքին, որ իր բացակայության պատճառը չի փոխվել, իսկ փաստաբանն էլ «Հայաստան» խմբակցությունից հատուկ գրություն է տարել դատարան՝ փաստող, որ ինքը մասնակցում է 8-րդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանին, դատավորը կտրուկ փոխել է դիրքորոշումը՝ բացակայությունը համարելով անհարգելի։

«Եթե դատարանը ցանկություն ունի, այնուամենայնիվ, որ ես հաջորդ շաբաթ նիստին ներկա լինեմ, կգնամ, ներկա կգտնվեմ՝ անկախ բոլոր հանգամանքներից։