կարևոր
2437 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-17 13:23

Ձերբակալությունները Սյունիքում շարունակվում են. հիմա էլ հասան համայնքապետերի տեղակալներին. Վազգեն Սաղաթելյան

Ձերբակալությունները Սյունիքում շարունակվում են. հիմա էլ հասան համայնքապետերի տեղակալներին. Վազգեն Սաղաթելյան

Բեսպրեդելը Սյունիքում շարունակվում ա: Հիմա էլ հասան համայնքապետերի տեղակալներին։ Այս մասին գրել է Վազգեն Սաղաթելյանը:

«Մենուան երևանյան լայն հասարակությանը ամենից շատ հայտնի է նրանով, որ առաջինն էր ցույց տվել բոլորիս, որ մեր երկրում այսուհետ «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակ է դրված։ Իրինան պատերազմի օրերին համակարգում էր Արցախից Գորիս տեղափոխված հազարավոր փախստականների սոցիալական հարցերը։ Հերթական ինչ-որ շինծու մեղադրանքներ ու մասկի շոու։

Հիշեցնեմ, որ Սյունիքի գրեթե բոլոր խոշոր համայնքների ղեկավարները շարունակում ապօրինաբար մնալ անազատության մեջ»։

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալվել են Գորիսի փոխքաղաքապետներ Իրինա Յոլյանը և Մենուա Հովսեփյանը:

Ձերբակալվել են նաև Գորիսի համայնքապետարանի աշխատակիցներ Արմինե Չոփչյանը և Սուսաննա Սարգսյանը:

Նրանք կասկածվում են առերևույթ առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում կատարելու համար: