կարևոր
1330 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-17 15:43

Հայ մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ Կանանց Չեմպիոնների լիգայի հանդիպումները

Հայ մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ Կանանց Չեմպիոնների լիգայի հանդիպումները

Օգոստոսի 18-ից 21-ը եվրոպական մի շարք քաղաքներում կմեկնարկեն ՈՒԵՖԱ կանանց Չեմպիոնների լիգայի առաջին փուլի հանդիպումները։

Ռուսաստանում կայանալիք հանդիպումները սպասարկող մրցավարների թվում են ՀՖՖ մրցավարներ Սոֆիկ Թորոսյանը և Լիանա Գրիգորյանը, իսկ Հայաստանը ներկայացնող Արաքսյա Սարիբեկյանը և Քրիստինե Գրիգորյանը կսպասարկեն Սլովենիայում տեղի ունեցող հանդիպումները։