կարևոր
511 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-17 12:43

Կառավարության վերաբերմունքը ջրային կոմիտեի նկատմամբ նույնն է ինչպես ԱԱԾ-ի, անընդհատ տնօրեններ են փոխվում. Գեղամ Մանուկյան

Կառավարության վերաբերմունքը ջրային կոմիտեի նկատմամբ նույնն է ինչպես ԱԱԾ-ի, անընդհատ տնօրեններ են փոխվում. Գեղամ Մանուկյան

Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնը ես կհամեմատեի մի ամբողջ երկրի երկաթուղային համակարգի տնօրենի պաշտոնի հետ, քանի որ այն հսկայական համակարգ է: Այս մասին այսօր Աժ հարց ու պատասխանի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Որպեսզի պարզ դառնա թե ինչպիսին է եղել կառավարության վերաբերմունքը վերջին երեք տարիներին ջրային կոմիտեի նկատմամբ՝ Գեղամ Մանուկյանը ներկայացեց մեկ վիճակագրություն.

«Ջրային կոմիտեի առաջին տնօրեն Ինեսա Գաբայանը նշանակվել է 2018-ի հուլիսին, բայց ազատվել է մի քանի ամիս հետո՝ փետրվարին, մյուս տնօրենը՝ Վարդան Մելքոնյանը,2019-ի մարտին նշանակվել է ու 2020-ի փետրվարին ազատվել: 2020-ի փետրվարի 6-ից Կարեն Սարգսյանն է զբաղեցնում է այդ պաշտոնը և նա այնքան է առնչվել ջրային կոմիտեի համակարգին, որ 2019-ի ապրիլին առաջին անգամ ՋՈ-ի փոխտնօրեն է դարձել, ապրիլի մեկից մինչև մայիս աշխատել է փոխտնօրեն, մայիսից մի քանի ամիս աշխատել է Գեղարքունիքի ՋՈ-ի փոխտնօրեն և նշանակվել այս պաշտոնին:

Ահա այսպիսին է կառավարության վերաբերմունքը ջրային կոմիտեի նկատմամբ:

Մանուկյանը ընդգծեց, որ Հայաստանում շատ հաճախ, անգամ շաբաթը մեկ ԱԱԾ պետ են նշանակում, դրա համար էլ ջրային կոմիտեի նկատմամբ կառավարության վերաբերմունքն այդպիսին է եղել:

«Հատկանշական է, որ երեք տարի շարունակ Ջրային կոմիտեի նախագահը փոխվում է գարնանային գյուղատնտեսական աշխատանքների նախօրյակին, գալիս է նոր մարդ, ում համար այդ ոլորտը նորություն է:

Պատգամավորը հարց ուղղեց Սարգսյանին, արդյոք երկար է ղեկավարելո՞ւ, քանի որ խոսակցություններ կան որ տեղափոխվելու է մարզպետի պաշտոնում:

Կարեն Սարգսյանը պատասխանեց՝ ոնց կորոշի մեր ղեկավարը: