կարևոր
688 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-17 12:37

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ ավարտվել է Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ու նրա տեղակալի գործով նախաքննությունն ու գործն ուղարկվել է դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ։ 

Ըստ հաղորդագրության՝ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելվել են՝ վարձակալության պայմանագրով հողատարածքը հանձնվել է Մխիթար Զաքարյանի մտերիմին, Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալի և աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետի կողմից 12.11.2019թ. կազմվել է կեղծ տեղեկանք այն մասին, թե իբր, Մեղրի համայնքի սեփականություն համարվող գյուղատնտեսական նշանակության նշված հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքով սահմանված սահմանափակումների ցանկում։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Մեղրի համայնքի նախկին ղեկավարին և տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, և որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Հիշեցնենք, որ Զաքարյանը կալանավորվել էր 2 ամսով՝ հուլիսի 13-ի:

Նշենք, որ «Հայաստան» խմբացկության խմբակցության ղեկավար, նախկին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը  նշել է՝ Սյունիքի համայնքապետներն այսօր քաղբանտարկյալի կարգավիճակում են, և օր առաջ օրվա իշխանությունները նրանց պետք է ազատ արձակեն: Ըստ Օհանյանի նրանք պատգամավոր են և անձեռնմխելիությամբ են օժտված, և եթե օրվա իշխանությունն ազատ չարձակի, իրենք համապատասխան միջոցառումներ կձեռնարկեն:

Նա նշել է, որ քրեական գործերը համընկան հետընտրական ժամանակաշրջանի հետ, քանի որ իշխանությունն ընտրությունից հետո հետապնդում է իրականացնում: Կալանավորված է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը: