18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Ազգային Ժողովի նիստի մեկնարկին մեկ րոպե լռությամբ հարգեցին երեկ Երասխում ու Գեղարքունիքում թշնամու գնդակից ընկած զինծառայողների հիշատակը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով թշնամու կրակոցից մահացել է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը:
Նույն օրը ժամը 09:50-ի սահմաններում, թշնամու դիպուկահարի արձակած կրակոցից մահացել է ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը: