կարևոր
667 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-17 11:05

Օգոստոսի 17-ը Մարտունու վերածննդի օրն է

Օգոստոսի 17-ը Մարտունու վերածննդի օրն է

Օգոստոսի 17-ը Արցախի Մարտունի քաղաքի Վերածննդի օրն է:

Օրվա ընտրությունը կապված է 1992թ.-ի օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերվա ճակատագրական մարտական գործողությունների հետ, որոնք վճռորոշ եղան մարտունեցիների համար: Այդ օրը մարտունեցին կրկին ապացուցեց, որ թուրքն իրավունք չունի և չի կարող ոտք դնել այս սրբագործված հողում:

Մարտունու բախտը որոշվում էր Ղուրոչուղ կոչվող բարձունքում, իսկ ճակատային գիծ դուրս գալը դյուրին չէր՝ բարձունք տանող ճանապարհը թշմանու կողմից գտնվում էր ինտնեսիվ հրետանակոծության տակ: Այդուհանդերձ մարտունեցիները վճռական էի տրամադրված, քաղաքի պաշտպանությանը ընդգրկվել էին նաև հարևան գյուղերի ազատամարտիկների ջոկատները:

Շնորհիվ հայրենանվեր որդիների` Մարտունին այն եզակի շրջանն է, որը ոչ մի թիզ հող չզիջեց թշնամուն: Մարտունեցիները արժանի հակահարված տվեցին թշնամուն2007թ.-ի ապրիլի 5-ին, Մարտունի քաղաքի ավագանու որոշմամբ, օգոստոսի 17-ն ընդունվեց Մարտունի քաղաքի օր: