09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են ավելի քան 200 ուխտավորների անվտանգությունը Արցախի սահմանազատման գծի մոտ գտնվող Ամարաս վանական համալիր այցելելիս: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Խնդիրն է ուխտագնացներին ուղեկցել Ամարասի վանական համալիր: Այս համալիրը գտնվում է սահմանազատման գծի մոտ, ուստի անհրաժեշտ է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությունը», - ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դանիիլ Նիկիտինը:
Ուխտավորները ներկա են գտնվել Հայ առաքելական եկեղեցու վանքում մատուցված պատարագին: