11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի արձակուրդային այցելությունների հերթական տեղն Արարատի մարզն էր, որտեղ դիվանագետն ընտանիքի հետ եղավ Փոքր Վեդի գյուղի հնագիտական պեղումների վայրում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան էջից:
Ուղևորության ընթացքում Կոպիրկինը այցելել է նաև հայկական սահմանի առանձին հատվածներ, այդ թվում Երասխ բնակավայրում, որտեղ հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության Արարատի սահմանապահ ջոկատի հայ և ռուս սահմանապահների հետ։
Ուղեկալներից մեկի այցելության ժամանակ Կոպիրկինն ընտանիքի հետ ծաղիկներ է խոնարհել սահմանապահ Ա.Պ.Կորյակովի կիսանդրիի մոտ։ Կորյակովը զոհվել էր 1948 թվականին Թուրքիայի տարածքից ներխուժած դիվերսանտների հետ կռվի ժամանակ՝ ծառայողական պարտքը կատարելիս։