25.05.2022
|
||
---|---|---|
USD | 450.71 -1.99 | |
GBP | 562.98 -3.35 | |
EUR | 480.77 -3.94 | |
GEL | 158.28 +0.27 | |
RUB | 8.04 +0.02 |
Օգոստոսի 17-ին՝ ժամը 03:32-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Օրսետտո» լողափի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սևան-Իջևան ավտոճանապարհի 67-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1993 թ.) բախվել է ճամփեզրին կայանած «MAZ» մակնիշի կցորդիչով բեռնատարին (վարորդ՝ Ն․ Ա․). «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Ա․-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Սևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: