կարևոր
634 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-17 09:10

Այսօր օգոստոսի 17-ն է․1960 թ. այս օրը Գաբոնը անկախացավ Ֆրանսիայից

Այսօր օգոստոսի 17-ն է․1960 թ. այս օրը Գաբոնը անկախացավ Ֆրանսիայից

Օգոստոսի 17-ը տարվա 229-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 136 օր։

1827 թ. - տեղի է ունեցել Օշականի ճակատամարտը ռուս-պարսկական զորքերի միջև:

1886 թ. - մահացել է Ալեքսանդր Բուտլերովը, ռուս նշանավոր քիմիկոս (ծն. 1828 թ.):

1903 թ. -հունգարացի Ժոզեֆ Պուլիտցերը կազմեց կտակ,համաձայն որի հետագայում սահմանվեց Պուլիտցերյան մրցանակը։

1943 թ. -ծնվել է Ռոբերտ Դե Նիրոն, ամերիկացի ճանաչված դերասան:

1945 թ. - Ինդոնեզիան անկախացավ Նիդեռլանդներից։

1960 թ. -Գաբոնը անկախացավ Ֆրանսիայից։

1968 թ. - ծնվել է Իսրայել Միլիտոսյանը, հայ ծանրորդ, աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն։

1970 թ. - տիեզերք ուղարկվեց «Վեներա-7» տիեզերանավը։ Այն առաջին ապարատն էր, որ այլ մոլորակից Երկիր ուղարկեց տեղեկություններ:

1988 թ. -մահացել է Հրաչյա Ղափլանյանը, հայ անվանի ռեժիսոր, դերասան (ծն. 1923 թ.):