Զինվորական առաջին համազգեստս ստացել եմ այսօր Երասխում թշնամու կրակից զոհված ավագ ենթասպա Վահան Թաթոսյանի ձեռքից։ Երկու տարի առնչություն եմ ունեցել նրա հետ. պարկեշտ, իր գործն իմացող ենթասպա էր։ Ցավում եմ կորստի համար և ցավակցում հարազատներին։ Այս մասին գրել է ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության Կենտրոնական վարչության ատենապետ Տարոն Ղազարյանը։
«Հիշեցի, թե ինչպես էր «նախկինների ժամանակ» Թաթոսյանն իր զինվորների հետ ամրապնդված դիրքի կահավորման տաժանակիր, բայց պատվաբեր աշխատանքը կատարում։ Հիշեցի նաև օրեր առաջ նիկոլ սատարող այն երասխցի կնոջ խոսքը, ըստ որի, եթե «նախկինները» լինեին հիմա իշխանության, ապա էլի կկրակոցներ կլինեին։
Վստահ եմ` այդ կնոջ խոսքը հոգեխանգարմունքի արդյունք էր, որովհետև Երասխում Թաթոսյանը և իր նման զինվորականները «նախկինների ժամանակ» սահմանների ամրապնդմանն էին նպաստում` առանց թշնամու կրակոցների տակ ընկնելու, առանց երասխցիներին ահ ու սարսափի մեջ պահելու»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ի թշնամին սադրանքի է դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ, Երասխի հատվածում:
Մասնավորապես, ժամը 09:50-ի սահմաններում, թշնամու դիպուկահարի արձակած կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը, որը Արմավիրի մարզի Ջրառատ գյուղից էր: