Այսօր Բյուրականում մեկնարկել է ՀՅԴ ՀԵՄ Բանակում 2021 - «Հայրենիքն ամեն բանից վեր»-ը։
5 օր շարունակ Հայաստանի բոլոր մարզերից, Արցախից, ժամանած մեր բանակման մասնակիցներն ապրելու են բանակայինին հնարավորինս մոտեցված առօրյայով, իրականացնելու են հերթապահություն, մարզվելու են, հետաքրքիր հանդիպումներ են ունենալու մեր բանախոսների հետ։
Նշենք, որ նախքան բանակավայր մեկնելն այցելել են ընկեր Վահան Հովհաննիսյանի շիրիմին, որը այսօր կդառնար 65 տարեկան։