12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
2021թ. Օգոստոսի 16-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում թշնամու կողմից արձակված կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և մահացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 7-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ի թշնամին սադրանքի է դիմել նաև հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ, Երասխի հատվածում: Մասնավորապես, ժամը 09:50-ի սահմաններում, թշնամու դիպուկահարի արձակած կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը,ով Արմավիրի մարզի Ջրառատ գյուղից էր:
Ավելի վաղ էլ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի էին դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել:
Հավելենք, սակայն, որ նշված ելման դիրքերը ՀՀ ինքնիշխան տարածքի մաս են կազմում, ադրբեջանական զինված ուժերը մայիսից տեղակայվել են ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում, և մինչ այժմ գտնվում են այնտեղ: ՀՀ իշխանությունները չեն կարողանում թշնամու զինված ուժերին դուրս հանել երկրի տարածքից.