կարևոր
4198 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-16 21:52

Ադրբեջանական զինված ուժերն այս պահին ուղիղ նշանառությամբ կրակում են Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վրա․ ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանական զինված ուժերն այս պահին ուղիղ նշանառությամբ կրակում են Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վրա․ ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանական զինված ուժերն այս պահին ուղիղ նշանառությամբ կրակում են Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վրա: Ուղիղ կրակում են նաև Նորաբակ գյուղի վրա: Այս մասին ահազանգում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Կրակոցները ինտենսիվ են ու տարբեր տրամաչափի զինատեսակներից: Բնակիչները փորձում են պատսպարվել:

Ադրբեջանական զինված ուժերի այս արարքները հանցավոր են, ուղիղ դիտավորությամբ ուղղված են մարդկանց կյանքից զրկելուն, խաթարում են մարդկանց անվտանգությունն ու խաղաղությունը»: