կարևոր
577 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-16 21:32

Հ2-ը բողոքարկել է հուլիսի 4-ին կայացած լիցենզիայի մրցույթի արդյունքները

Հ2-ը բողոքարկել է հուլիսի 4-ին կայացած լիցենզիայի մրցույթի արդյունքները

Հ2-ի ղեկավարությունը բողոքարկել է հուլիսի 4-ին կայացած երեւանյան սլոթի լիցենզիայի մրցույթի արդյունքները, դատարանը վարույթ է ընդունել գործը:

«ՀՌԱՀ-ի անդամների քվերակության վերաբերյալ հուլիսի 4-ից մինչեւ այսօր տեղի են ունեցել որոշակի գործողություններ եւ բացահայտումներ»,- հրավիրված ասուլիսում ասել է Հ2- հեռուստաընկերության փոխտնօրեն Լեւոն Սուլթանյանը:

Նրա խոսքով  խախտվել է Հայաստանի օրենքի 46-րդ հոդվածը, որը վերաբերում է տեսալսողական մեդիային:

«Օրենքի ուղիղ պահանջ կա, որ այս քվեարկությունը պետք է լինի փակ, եւ որեւէ մեկը չպետք է իմանա՝ ով ինչպես է քվեարկել: Միայն այն հանգամանքը, որ այս քվեարկությունը եղել է բաց, պետք է հիմք լինի, որ այս մրցույթը ճանաչվի անվավեր»,- ասել է Լեւոն Սուլթանյանը:

Նա անդրադարձել է նաեւ հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի խոսքերին՝ պարզաբանելով, որ բոլոր անդամները նշանակվել են 2015, 2016 եւ 2017 թվականներին, այսինքն՝ իշխանափոխությունից առաջ:

«Դա խոսում է այն մասին, որ հանձնաժողով այս կամ այն անդամ չի ղեկավարվում նրանով, որ ինքը «նախկին»: Տիգրան Հակոբյանը մեր խոսքերը շրջել է 180 աստիճանով: Չնայած նրան, որ ամեն ինչ տեղի է ունեցել փետրվարին, երբ արտահերթ ընտրությունների մասին խոսք չի եղել»,-նշեց Սուլթանյանը:

Նա մեջբերեց Հակոբյանի խոսքը, ով ասել է, որ հանձնաժողովի անդամներն անցել են պատերազմի միջով, այդ պատճառով նրանց վրա անհնար է ճնշում գործադրել: «Խոսելով պատերազմի մասնակիցների մասին՝ նա նկատի ուներ Արմեն Մկրտչյանին եւ Դավիթ Ամալյանին: Ստացվում է, որ նախ Հակոբյանը գովերգել է այդ մարդկանց, ապա քվեարկությունից հետո սկսել նրանց մեղադրել: Տվյալ փաստը վկայում է այն մասին, որ դա ոչ թե Հակոբյանի կողմից օբյեկտիվ պրոցես է, այլ դեմարշ մարդկանց նկատմամբ, ովքեր չեն քվեարկել: Ավելին, Ամալյանի որդին զոհվել է: Այդ պատճառով այդ պրոցեսի բարոյական տեսանկյունից հարց է ծագում»,-պարզաբանել է Հ2-ի տնօրենի տեղակալը: