կարևոր
2350 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-16 20:27

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել բոլոր երկրներին Աֆղանստանից փախստականների ընդունել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել բոլոր երկրներին Աֆղանստանից փախստականների ընդունել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել բոլոր երկրներին ընդունել աֆղան փախստականների և զերծ մնալ նրանց արտաքսումից։ Նա նման ուղերձով է հանդես եկել  կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում։

Գուտերեշն ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ Աֆղանստանում իրադրությունը ստիպել է հարյուր հազարավոր մարդկանց լքել իրենց տները։

Նրա խոսքով՝ «Թալիբան» շարժման գրոհայինները պետք է զսպվածություն դրսևորեն՝ մարդկանց փրկության համար, և խնդրել է Աֆղանստանում դերակատարություն ունեցող բոլոր կողմերին ապահովել մարդասիրական օգնության անխոչընդոտ հասանելիություն։

«Միջազգային հանրությունը պետք է միավորվի և թույլ չտա, որ Աֆղանստանն ահաբեկչական կազմակերպությունների համար դառնա «դրախտ» և նոր հարթակ»,-նշել է Գուտերեշը։

ՄԱԿ գլխավոր քարտուղարը ԱԽ-ին և աշխարհի հանրությանը կոչ է արել օգտագործել բոլոր գործիքակազմերը՝ Աֆղանստանում ահաբեկչական վտանգը ճնշելու համար։