կարևոր
28897 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-16 20:08

Մոտ մեկ շաբաթ տևած բանակումը ունեցել է մոտ 300 մասնակից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Տեղի է ունեցել հայկական սկաուտական խոշորագույն կազմակերպության՝ Հայ մարմնակրթական ընդհանուր միության համահայաստանյան բանակումը:

 Մոտ մեկ շաբաթ տեւած բանակման ընթացքում պատանիներն ապրել են՝ առաջնորդվելով սկաուտների ամենակարեւոր կարգախոսներից մեկով՝ մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի: 

Առավոտյան 07:30-ին վեր կաց, վարժանքներ, պարապմունքներ․ այստեղ ապրում են գեթե զինվորական կարգապահությամբ: Բանակավայրում կարգապահությունն ու մարքրությունն առաջնային կարեւորություն ունեն, խմբապետերի կողմից ստուգվում է վրանների մաքրությունը, ամրությունը եւ վրանում բնակվող սկաուտների կարգապահությունը:

Աշխատանքը հավասար բաժանելու եւ կարգապահություն սահմանելու նպատակով այստեղ պատանիները բաժանված են խմբերի, որոնցից ամեն մեկն իր գործն ունի:

Բանակման ընթացքում դասախոսություններից, խաղերից, մրցույթներից եւ այլ միջոցառումներից բացի, պատանիները ծանոթանում են Հայաստանի պատմությանը, իսկ բնությանն ավելի մոտ գտնվելով ձեռք են բերում գիտելիքներ եւ հմտություներ ինչպես բնությունը պահպանելու, այնպես էլ՝ բնության գրկում ճիշտ կողմնորոշվելու հարցում:

Մանրամասները՝ Ալիսա Մելքոնյանի տեսանյութում։