12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Օգոստոսի 16-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման և համակարգման կառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը՝ հանձնաժողովի նախագահ, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի գլխավորությամբ։
2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված, անհրաժեշտ է Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները կազմակերպել հնարավորինս հաշվի առնելով հանրային տրամադրությունները։ Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է ներկայացնել հոբելյանական տարեդարձի նշանավորման ոգուն համահունչ կրթամշակութային, ռազմահայրենասիրական, գիտական բնույթի ծրագրեր, որոնք կիրականացվեն միամսյակի կտրվածքով։
Նիստի մասնակիցները հանդես են եկել միջոցառումների կազմակերպման հետ կապված նկատառումներով, ծավալվել է մտքերի փոխանակություն։