24.05.2022
|
||
---|---|---|
USD | 452.7 -3.03 | |
GBP | 566.33 -7.02 | |
EUR | 484.71 -1.87 | |
GEL | 158.01 -0.92 | |
RUB | 8.02 +0.13 |
Օգոստոսի 16-ին Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը վարչական համալիրում ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմին է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարի նորանշանակ տեղակալ Կարեն Բրուտյանին:
Բրուտյանը պաշտպանության փոխնախարար է նշանակվել օգոստոսի 13-ին։
Մինչ այդ ստորագրված մեկ այլ որոշման համաձայն, Կարեն Բրուտյանն ազատվել էր ֆինանսների նախարարի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:
Նշենք, որ Բրուտյանը Արշակ Կարապետյանի երկրորդ տեղակալն է։
Արշակ Կարապետյանը պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվել է 2021թ. օգոստոսի 2-ին։
Գործունեություն՝
Կարեն Բրուտյանը 2014 թվականի օգոստոսից մինչև 2016 թվականի մարտ եղել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական։
2016-ի մարտ ամսից նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդական, իսկ 2016 նոյեմբերից մինչև 2018-ի մայիս աշխատել որպես ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։