Անընդհատ կրկնվող սուտը ճշմարիտ չի դառնում։ Այս մասին Twetter-ի իր միկրոբլոկում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ պատասխանելով Ալիևի հնչեցրած հայտարարություններին։
Նա հավելել է, որ Արցախում ներկա պահին ապրում է 120 000 բնակիչ և ոչ թե 25 000, ինչպես ասել է Ալիևը։
«Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի մաս, մոռացե՛ք այդ մասին: Մենք ակնկալում ենք միջազգային հանրության հստակ պատասխանը Ալիևի այն խոստովանությանը, որ Ադրբեջանն է պատերազմը սանձազերծել»,- նշել է Արցախի պետնախարարը: