17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Տիգրան Ավինյանը մեկնում է Կիպրոս հանգստանալու։ Ընթերցողները զարմանում եվ զայրանում են։ Իսկ ինչո՞ւ Տիգրան Ավինյանը Կիպրոս չմեկնի, եթե վարչախմբի պարագլուխը հարսանիքից հարսանիք է գնում։ Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
«Նա դա կարողանում է։ Պատկերացնո՞ւմ եք, կարողանում է Շուշիի ու Հադրութի կորստից, հազարավոր տղերքի նահատակվելուց, տասնյակ հազարավորների անտուն մնալուց հետո։ Նա դա կարողանում է։ Եվ ինչու այս պարագայում հանգստի չմեկնի Ավինյանը, հարսանեկան ճանապարհորդության չգնա մեկ այլ նախկին իմքայլական և ներկա քպական։
Եթե վարչախմբի պարագլուխն իրեն թույլ է տալիս հարսանիք գնալ եւ ծրագրում է էլի գնալ, երբ Սև լճից փորձում են առաջ գալ, Երասխում անդադար իրավիճակ են սրում, կրակում, ապա մյուսները եվս կգնան և հարսանեկան ճանապարհորդության, եւ հարսանիք և անգամ փարթի։
Եվ պատահական չէ, որ վարչախմբի պարագլուխն ու իր թիմը ցնցակաթվածի են ենթարկվում, երբ լսում են Արցախ, Շուշի, Դադիվանք, Ավետարանոց տեղանունները, երբ լսում են նահատակ, հերոս, վրեժ, և մի շարք այլ բառեր։
Պատահական չէ նաև այդքան մեծ թվով զինված մարդկանց ներկայությունը ԱԺ ում և նրա շուրջ։ Պատահական ոչինչ չի լինում։ Եվ այս վիճակն էլ երկար չի կարող տևել։ Սա հակաբնական վիճակ է»,-գրել է Նազարյանը։