կարևոր
646 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-16 17:12

ՀՀ ԱԳՆ-ն դեռևս տեղեկություն չունի Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ-ն դեռևս տեղեկություն չունի Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ

ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանը լրատվամիջոցների հարցին՝ Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ: Այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

«ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տարբեր խողովակներով աշխատանքներ է տարել այս ուղղությամբ, կատարվել են ճշգրտումներ, բայց տվյալ պահին չկա որևէ տեղեկություն Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ։

Հարկ է նշել նաև, որ ՀՀ քաղաքացիների կողմից նույնպես որևէ դիմում չի ստացվել։

Ճշգրտող աշխատանքները շարունակվում են»։