կարևոր
1519 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-16 17:48

ԱՊՀ երկրների առաջին խաղերին Հայաստանը կներկայացնի 54 մարզիկ

ԱՊՀ երկրների առաջին խաղերին Հայաստանը կներկայացնի 54 մարզիկ

Սեպտեմբերի 4-11-ը Կազանում կայանալու են ԱՊՀ երկրների առաջին խաղերը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ-ն:

Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Տաջիկստանից, Ադրբեջանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից շուրջ 1500 մարզիկ մեդալների 184 հավաքածուի համար պայքարելու է 16 մարզաձևում:

Հայաստանն այս ստուգատեսում կներկայացնի 54 մարզիկ.

Բադմինթոն - Արման Վարդանյան, Մանվել Հարությունյան, Լուսինե Սմբատյան, Անի Սահակյան:
Բասկետբոլ (3x3) - Տղաներ՝ Դավիթ Քարամյան, Դավիթ Խաչատրյան, Նարեկ Սարգսյան, Տիգրան Մկրտումյան: Աղջիկներ՝ Մերի Գրիգորյան, Լուսինե Տիտանյան, Աննա Օհանյան, Շուշան Դանիելյան:
Բռնցքամարտ - Էրիկ Առստամյան, Դավիթ Սաֆարյան, Ղազար Չափանյան, Հարություն Խաչատրյան, Հայկ Թադևոսյան, Արշակ Բաբլումյան, Երանոս Օհանյան, Աղվան Ալեքսանյան, Դավիթ Սիմոնյան, Արմեն Պողոսյան:
Կարատե - Գեղամ Նիկողոսյան, Դավիդ Դավթյան, Ռուդիկ Շուխյան, Հայկ Քառյան, Դավիթ Մակյան, Արտաշես Հարությունյան:
Հրաձգություն - Հայկ Բաբայան, Ալլա Պողոսյան, Տիգրան Սուղյան, Նարե Գաբրիելյան:
Գեղարվեստական մարմնամարզություն - Միլենա Ասրյան, Անժելիկա Կարախանյան, Կարինա Մխիթարյան, Անգելինա Սայադյան:
Սամբո - Դավիթ Հովսեփյան, Արամ Աղաջանյան, Լեոնիդ Մելիքյան, Արշավիր Բաղրամյան, Արման Եսայան, Նորիկ Խուրշուդյան:
Սեղանի թենիս - Էլեն Բախչաջյան, Մարինա Գալստյան, Ռիմա Խլղաթյան, Ավետ Վասիլյան, Նարեկ Ստեփանյան, Մուշեղ Նազարյան:
Սպորտային պարեր - Ժորժ Հովհաննիսյան (բրեյք դանս)
Մուայթայ - Լուսի Տեր-Դավթյան, Նարեկ Խաչիկյան, Վլադիսլավ Պետրոսյան, Արթուր Պողոսյան, Ալեն Իսրայելյան:

ԱՊՀ խաղերի տարբերանշանը մասնակից երկրների դրոշներով թռչունն է, որի փետուրներն ու բացած թևերը խորհրդանշում են ԱՊՀ երկրների հյուրընկալությունը և մշակութային բազմազանությունը: