կարևոր
616 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-16 16:36

Սևանա լճի մակարդակը անցնող շաբաթվա ընթացքում իջել է 2սմ-ով

Սևանա լճի մակարդակը անցնող շաբաթվա ընթացքում իջել է 2սմ-ով

Սևանա լճի մակարդակը օգոստոսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.67մ (15.08.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 5սմ-ով, իսկ 2021թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 15 սմ-ով։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը օգոստոսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 6.665մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ մայիսի 25-ից օգոստոսի 15-ը ներառյալ՝ 168.244 մլն. մ³:

Արփա-Սևան ջրատարով օգոստոսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.847մլն.մ³, իսկ 2021թվականի հունվարի 1-ից օգոստոսի 15-ը ներառյալ՝ 133.833մլն. մ³:

Հիշեցնենք, որ Կառավարության առաջարկով վաղը՝ օգոստոսի 17-ին գումարվելու է ԱԺ արտահերթ նիստ՝ քննարկելու Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակի ավելացման մասին Կառավարության որոշումը: