կարևոր
2071 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-16 16:28

Շախմատի կանանց Եվրոպայի առաջնության 6-րդ տուրում գրոսմայստեր Էլինա Դանիելյանը հաղթեց վրացի ներկայացուցչին

Շախմատի կանանց Եվրոպայի առաջնության 6-րդ տուրում գրոսմայստեր Էլինա Դանիելյանը հաղթեց վրացի ներկայացուցչին

Ռումինիայում շարունակվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությանը 6-րդ տուրում գրոսմայստեր Էլինա Դանիելյանը սպիտակներով հաղթել է վրացի Նինո Բացիաշվիլիին և հավաքել 5 միավոր:

Նա 5 շախմատիստուհիների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Սուսաննա Գաբոյանը և Մարիամ Մկրտչյանը հաղթել են, Աննա Սարգսյանը, Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը պարտություն են կրել, իսկ Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի է խաղացել:

7-րդ տուրում Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը կխաղան իրար հետ:

Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մրցավարական հանձնողովի նախագահ, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը։ Մասնակցում են 29 երկրի 117 մարզուհի: