կարևոր
2137 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-16 15:08

Ուրուգվայի արտաքին գործերի նախարարը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. ՖՈՏՈՇԱՐՔ

Ուրուգվայի արտաքին գործերի նախարարը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. ՖՈՏՈՇԱՐՔ

«Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ուրուգվայի արտգործնախարար Ֆրանսիսկո Բուստիժոյի գլխավորած պատվիրակությունը օգոստոսի 16-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: 

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

Պարոն Մարությանը ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված 3 խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:

Ֆրանսիսկո Բուստիժոն ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Հյուրերը ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Պարոն Բուստիժոն եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Նա գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Այցի ավարտին նա Հիշողության պուրակում տնկեց եղևնի»:

Հիշեցնենք, որ Այսօր Հայաստան է ժամանել Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն ու իր գլխավորած պատվիրակությունը: