կարևոր
1930 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-16 14:39

ԱԺ խորհրդի արտահերթ նիստում քննարկվել է մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների հարցը

ԱԺ խորհրդի արտահերթ նիստում քննարկվել է մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների հարցը

Օգոստոսի 16-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում էր ԱԺ ութերորդ գումարման մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների առաջադրման հարցը: 

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածով սահմանված բանաձեւի համաձայն՝ Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարները ներկայացրին ութերորդ գումարման մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալներ առաջադրելու մասին իրենց որոշումները:

ԱԺ տնտեսական, տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի, եվրոպական ինտեգրման, առողջապահության, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալներին կառաջադրի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, պաշտպանության եւ անվտանգության, ֆինանսավարկային եւ բյուջետային, աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովներինը՝ «Հայաստան» խմբակցությունը, իսկ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովինը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը»,- ասված է ԱԺ հաղորդագրության մեջ:

Ազգային ժողովի խորհրդի կազմում ընդգրկվել են «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, «Պատիվ ունեմ» խմբակցությունից՝ Հայկ Մամիջանյանը և ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: