25.05.2022
|
||
---|---|---|
USD | 450.71 -1.99 | |
GBP | 562.98 -3.35 | |
EUR | 480.77 -3.94 | |
GEL | 158.28 +0.27 | |
RUB | 8.04 +0.02 |
ԱՄՆ-ում Հայաստանի նորանշանակ դեսպան Լիլիթ Մակունցը լավ ընդունելության չի արժանացել համայնքի կողմից։
Yerevan.Today-ը ստացել է էլեկտրոնային նամակ, թե ինչպես Վաշինգտոնի հայությունը Մակունցին օգոստոս 15-ին Սուրբ Աստվածածին եկեղեցու առաջ դիմավորել է Go home Lilit Makunts` Գնա տուն, Լիլիթ Մակունց, պաստառով։
Հիշեցնենք, որ Նախագահի հրամանով օգոստոսի 2-ից Լիլիթ Մակունցը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան է նշանակվել։
Նշենք նաև, որ Ամերիկայում գործող հայկական ավանդական կուսակցությունները` Հայ Յեղափոխական Դաշնակցությունը և Ռամկավար Ազատական կուսակցությունը միասնական նամակ են ուղղել ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին՝ դեմ արտահայտվելով Լիլիթ Մակունցին ԱՄՆ դեսպան առաջադրելուն։