կարևոր
547 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-16 13:31

Այսօր Հայաստան է ժամանել Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն

Այսօր Հայաստան է ժամանել Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն

Այսօր Հայաստան է ժամանել Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն: Ուրուգվայի նախարարի գլխավորած պատվիրակությունը Հաայստանում կլինի օգոստոսի 16-ից 18-ը: 

«Արժևորելով հայ-ուրգվայական 30 տարվա դիվանագիտական հարաբերությունները` Ուրուգվայը որոշել է դեսպանություն բացել Հայաստանում»։ Այս մասին հայտարարել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի արտգործնախարար Ֆրանսիսկո Բուստիժոն։

Հայաստանը և Ուրուգվայը ավանդաբար բարեկամ երկրներ են։ 1965 թ․ Ուրուգվայի խորհրդարանն առաջինն է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսում Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն հայտարարեց, որ Ուորգվայն իր անհանգստությունն է հայտնում միջազգային հանրությանը՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ, քանի որ տարածաշրջանում խաղաղությունը կասկածի տակ է։

«Կոնֆլիկտները պետք է լուծվեն առանց ուժի գործադրման, հակամարտությունների պետք է խաղաղ կարգավորվեն», -նշել է Բուստիժոն և հավելել, որ Ուրուգվայը կշարունակի իր քայլերը մի շարք ոլորտներում Հայաստանի հետ համագործակցելու և աշխատելու, որպեսզի լինեն երկկողմանի շահավետ կապեր:

Նա կորևորել է երկու երկրների կրթական հաստատությունների միջև համաձայնագրի ստորագրումը. Ուրուգվայի պետական և Բրյուսովի անվան պետական համալսարանների միջև համաձայնագիր է կնքվել, որի շնորհիվ ուսանողներն ու դասախոսները փոխադարձ այցեր կկատարեն, իսկ Ուրուգվայի համալսարանում հայերեն կսկսեն դասավանդել։