19.05.2022
|
||
---|---|---|
USD | 459.4 +1.91 | |
GBP | 571.03 +3.88 | |
EUR | 484.07 +2.88 | |
GEL | 157.33 +1.19 | |
RUB | 7.4 +0.18 |
Օգոստոսի 9-ից 15-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 758 դեպք, որից 396-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 283 հրդեհի, 8 փլուզման, 1 պայթյունի, 1 քարաթափման, 7 ուժեղ քամու, 7 ուժեղ կարկուտի, 11 ինքնասպանության փորձի դեպք, 60 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 175 կենցաղային կանչ. տուժել է 88 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 2 քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Աին-ը:
Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 18 մահ:Արձանագրվել է թունավորման 4 դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 5 դեպք:
Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 6 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 5 տրանսպորտային միջոց: