18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Օգոստոսի 16-ի թշնամին սադրանքի է դիմել նաև հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ, Երասխի հատվածում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:
Մասնավորապես, ժամը 09:50-ի սահմաններում, թշնամու դիպուկահարի արձակած կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը,ով Արմավիրի մարզի Ջրառատ գյուղից էր:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում թշնամին կորուստներ է կրել: