կարևոր
1732 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-16 11:10

Թշնամին փորձել է դիրքային առաջխաղացում իրականացնել Սյունիքի Սև լճի հատվածում. ՊՆ

Թշնամին փորձել է դիրքային առաջխաղացում իրականացնել Սյունիքի  Սև լճի հատվածում. ՊՆ

Օգոստոսի 16-ի գիշերը թշնամին սադրանքի է դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:

Հայ դիրքապահներն իրականացրել են հակազդող գործողություններ, ինչի արդյունքում թշնամին ետ է շպրտվել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ընթացքում թշնամին տվել է առնվազն մեկ զոհ:
Հայկական կողմից տուժածներ չկան:

Հավելենք, սակայն, որ նշված ելման դիրքերը ՀՀ ինքնիշխան տարածքի մաս են կազմում, ադրբեջանական զինված ուժերը մայիսից տեղակայվել են ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում, և մինչ այժմ գտնվում են այնտեղ: ՀՀ իշխանությունները չեն կարողանում թշնամու զինված ուժերին դուրս հանել երկրի տարածքից.